News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

JPMorgan-ը ցանկանում է քրեական անցյալ ունեցող մարդկանց լավ աշխատանքի երկրորդ հնարավորություն ընձեռել։ ԱՄՆ-ում գործազրկության ամենացածր մակարդակն է վերջին 50 տարիների ընթացքում, սակայն դա դատվածություն ունեցող մարդկանց չի վերաբերում, հայտնում է CNN-ը։

Բանկը հայտարարել է, թե ուզում է ընդլայնել պոտենցիալ աշխատակիցների շրջանակը այն բանից հետո, երբ արդեն աշխատանքի է վերցրել դատվածություն ունեցող որոշ մարդկանց՝ տրանսակցիաների մշակման եւ հաշվեհամարների սպասարկման համար։

Բանկի տվյալներով, ԱՄՆ-ը տարեկան ՀՆԱ-ի 78-87 միլիարդ դոլարը կորցնում է՝ աշխատուժից բացառելով նախկին բանտարկյալներին։ Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ կրթության եւ հնարավորությունների տրամադրումը նույնպես նվազեցնում են ռեցիդիվիզմը։

Գործատուների մեծ մասը պահանջում է նախկին դատավճիռների բացահայտում, եւ դա արգելք է ստեղծում քրեական անցյալով մարդկանց աշխատանքի շուկա դուրս գալու համար։

Դրա պատճառով մեծ է դատվածությամբ ամերիկացիների գործազրկության մակարդակը։ Իրականում, JPMorgan-ի գնահատականներով, դա մոտ 27 տոկոս է կազմում։ Բանկում կարծում են, որ դատվածությունը չպետք է նշանակություն ունենա աշխատանք գտնելու հարցում։ Սակայն եթե դուք բանկ եք թալանել, ամենայն հավանականությամբ, JPMorgan-ը ձեզ աշխատանքի չի վերցնի։

Անցյալ տարի բանկի աշխատակիցների 10 տոկոսը՝ 2100 մարդ, այս կամ այն դատվածություն է ունեցել։ Հանցանքները տատանվել են խուլիգանությունից մինչեւ թմրանյութեր պահելու միջակայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ