News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բնապահպանական խնդիրների լուծումը, մասնավորապես անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում,  «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մեր երկիրն արդեն տեւական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առջեւ: Այս բացասական երեւույթը ծնվել է անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում:

Դրանք սակայն, որպես որոշիչ գործոն, հետագայում ավելացել է նաեւ կլիմայի փոփոխության գլոբալ միտումը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինչպես հայտնի է բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն, դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն եւ լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր. «Այս առումով շատ կարեւոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության եւ հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար: Այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, «Արմենիան թրի փրոջեքթ»-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնման ու պահպանմանը: Այս ծրագրով Հայաստանում տնկվել է շուրջ 6 մլն ծառ»:

Վարչապետը դիմելով այդ ծրագրի ներկայացուցիչներին՝ ասաց. «Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը մինչեւ 2050 թվականը ՀՀ անտառային ծածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությանը 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությամբ է հանդես եկել. «Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը: Բայց ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը վերջերս աննախադեպ որոշում կայացրեց, եւ մենք հատկացրեցինք 424 մլն դրամ մինչեւ տարեվերջ ՀՀ-ում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Այդ առումով պլանավորում ենք, որ 140 հա տարածքի վրա մինչեւ տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել: Այս նախագիծը շուրջ հազար ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանում: Այս պահին համալրված են այդ աշխատատեղերից 500-ը, այս պահի դրությամբ ունենք 300 աշխատատեղ Լոռու մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում եւ 50 աշխատատեղ՝ Սյունիքի մարզում: Այնպես որ մեր հայրենակիցները, որոնք ուզում են ներգրավվել այս գործընթացներում, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր: Աշխատանքը, բնականաբար, վճարովի է:

Այս ծրագրերն իրենց մասշտաբներով աննախադեպ են եւ ցույց են տալիս ՀՀ կառավարության հստակ հանձնառությունը եւ քաղաքական կամքը Հայաստանում անտառների վերականգնման եւ անտառածածկ տարածքները ընդլայնելու գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ վերջերս խստացրել են պատիժները ապօրինի ծառահատումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ