Արարատի մարզի Ռանչպար գյուղում կամուրջը փլվել է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել բնակիչների համար։ Բնակիչներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Քանի տարի է՝ այս ճամփան պիտի սարքեն, գյուղի կեսը սարքեցին, բերեցին ու թողեցին։ Հիմա մի երկու-երեք տարի էլ կքաշի, մինչև կամուրջը սարքեն, սա շուտ լինող բան չի։ Ուղղակի ժողովուրդն է մեղք, հիմա ես ոտքով պետք է գնամ տուն, ընդմիջում անե, հետ գնամ գործի։ 1.5 կմ պետք է ոտքով գնամ։ Ինչ ասում են, չի կատարվում, բերել են ճամփի կեսը, այնտեղից թողել են կիսատ։
Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ հաղորդեց, որ այս ճամփեն պիտի սարքվի, չսարքեցին այնքան, մինչև էս մոստն էլ փլվեց։ «Գազելն» էլ չի մտնում գյուղ, գալիս է, կանգնում է մոստից այն կողմ, որ ժողովուրդը այդտեղից ոտքով գնան, հասնեն «Գազելին»։ Հարևան գյուղն էլ չեն կարող գնալ, գալիս, այստեղ լռվում են, կամ այս կողմից, կամ այն կողմից։ 2000 թվին են ռեմոնտ արել, այս մոստը պիտի լրիվ քանդվի, հավաքվի»։
Գյուղացին ցույց տվեց փլված հատվածը և նկատեց, որ մարդը գիշերով եթե անցնելիս լինի, ցած կընկնի առաջացած փոսից։
Մի այլ բնակիչ էլ հավելեց, որ կամրջի քանդվելուց հետո ամեն ինչ ոտքով են տանում բերում. «Ավտոյով չենք կարող անցնել։ Ծանր–ծանր առևտուր ենք անում, ստիպված հեծանիվով ենք տանում, բերում։
Այստեղ գյուղի շրջակայքում 4 հատ ավազի հանք կա, հենց ավազ տեղափոխող մեքենաներն են պատճառը, որ կամուրջը փլվել է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











