News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոչ մեկ իր կյանքում քարը քարին չի դրել,  ընդամենը քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին և պաշտոն ստացել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով  իշխանության կադրային քաղաքականությանը։

«Ոչ մեկ էնտեղ փորձառու չկա, ոչ մեկ իր կյանքում քարը քարին չի դրել, էսօր քայլել են Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոններ են ստացել, այսպես երկիր չի կայանա, պետք  է տվյալ մարդն իր ոլորտում փորձ ունենա, չպետք է կապ ունենա ծանոթ–բարեկամ, կուսակցական պատկանելիություն։  Ցանկացած ոլորտի ղեկավարին նայեք իրական կյանքում,  իր անցած ճանապարհը, իր փորձն ու կատարած գործունեությունը, նրանք կարող են լինել օգնականներ , խորհրդականներ, թող կողքից նայեն, սովորեն»,–հայտարարեց ԲՀԿ ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը դժգոհեց նաև մարդկանց սոցիալական խնդիրներից։

«Այսօր դուրս ես գալիս շրջապատ, մարդկանց դեպքին ժպիտ չկա, փայլ չկա, մարդիկ տխուր, մտքերի մեջ, մեկը պարտքի տակ, մեկը վարկի տակ, մեկը երեխային պետք է կերակրի, մեկը վարձը պետք է վճարի։ Մենք ասում ենք պետք է պետպատվերները վերացվեն, այս գումարները հավասարաչափ բաշխվեն։ Օրինակ մարդուն տվեք 50-100.000–ի կտրոն, թող  գնա հիվանդանոց,  դուրը չի գա, ուրիշ հիվանդանոց կգնա, ոչ թե մարդը  ողորմության կարգով գնա,  եսիմ ինչ ձևով վերաբերվեն , խեղճ ու կրակ կանգնի դռան տակ՝ թողնի գնա»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ