News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

71 տարեկանում մահացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երեւանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջեւի եւ երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնեւում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում եւ այլուր:

Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիեւի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յուրի Տեմիրկանովի եւ կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ: Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ