News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունն այսօր չի կայանա, դատավորը և վարույթն իրականացնող մարմինը չեն ապահովել Արսեն Բաբայանի մասնակցությունը դատական նիստին։ Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատական նիստը  նշանակվել է վաղը, ժամը 17:40–ին։

Փաստաբանի խոսքով՝  դատավորը պարտավոր էր ձերբակալման օրինաչափության հարցը քննության առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում, ինչը, սակայն չի արվել։

«24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել։ Դատավորը պետք է հանձնարարեր վարույթն իրականացնող մարմինին  ներկայացնել կասկածյալին, ինչը չի արվել»,–հայտարարեց Վարոսյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը,  միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ