News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան - Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը։

Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը։

Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական եւ տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային եւ տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Բիզնես համաժողովի շրջանակում Հայաստանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրել են երկու երկրների ձեռքբերումները եւ ապագա համագործակցության հնարավորությունները։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական, գիտական եւ ինժեներական հաջողությունների եւ գործող էկոհամակարգին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հաջողություններն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ կենտրոնը ՁԻՀ-ի աջակցությամբ հաջողությամբ գործում է 2011թ․-ից։

Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են նաեւ Ինժեներական քաղաքում ՝ ծանոթանալով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  իրականացվող  ընթացիկ ծրագրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ