News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։

Տանզիլա Նարբաեւան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։

Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ու ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ժամանակն է նոր թափ ու որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին»։

«Հայ-ուզբեկական կապերն ունեն պատմական խորը արմատներ, որոնք արժեւորվում են երկու երկրներում»,-նշել է Սենատի նախագահը։ Նա ընդգծել է Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը՝ նշելով, որ նրանք վայելում են ուզբեկ ժողովրդի հարգանքը եւ բարեկամական վերաբերմունքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտների զարգացմանն ուղղված նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համատեղ գործունեության մեծ հնարավորությունները։

Տանզիլա Նարբաեւան ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ