News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկոռնը ազատել է վեց պալատական պաշտոնյայի «չափազանց չար» վարքագծի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թագավորական պալատի հայտարարությանը։

Ազատվածների մեջ նաեւ կին կա, ոստիկանության բարձրաստիճան սպա եւ թագավորական երկու պահապան։ Նրանց մեղադրում են լուրջ կարգապահական հանցանքի մեջ, որը վնաս է հասցրել թագավորական ծառայությանը։ Տեղեկացվում է, որ նրանք ազատվել են եւ զրկվել իրենց բոլոր սպայական կոչումներից։

«Թագավորը հրամայել է ազատել նրանց թագավորական ծառայությունից կոպիտ կարգապահական արարքների եւ հանցանքների համար, որոնք համարվում են չափազանց չար»,- ասվում է հայտարարությունում։

Նախօրեին թագավորը կոչումից եւ տիտղոսներից զրկել էր իր ֆավորիտուհուն՝ Սինեենաթ Վոնգվաջիրապադկային։

Նա զրկվել է տիտղոսներից «լոյալ» չլինելու եւ թագուհի Սուգիդա Բաջրասուդհաբիմալակշանայի հետ մրցակցելու մեղադրանքով, որն ամուսնացել է թագավոր Վաջիրալոնգկոռնի հետ այս տարվա մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ