News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ամպային հաշվարկների ոլորտում ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Amazon-ի եւ Microsoft-ի տեղական մրցակիցների զարգացմանն ուղղված ջանքերը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու երկրների ֆինանսների նախարարությունների հայտարարությանը։

Amazon-ը, Microsoft-ը եւ Alphabet's Google-ն աշխարհում գերիշխում են տվյալների պահպանման ոլորտում եւ միասին զբաղեցնում են շուկայի 50 տոկոսից ավելին։

Այս գերիշխումը մտահոգություն է առաջացնում Եվրոպայում՝ կապված այն բանի հետ, որ կա գաղտնի կորպորատիվ տվյալների լրտեսման հնարավորություն, ինչպես նաեւ որեւէ խոշոր մրցակցի բացակայություն, բացառությամբ Չինաստանում Alibaba-ի։

Amazon-ի ամպային ստորաբաժանումը 600 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԿՀՎ-ի հետ այն դեպքում, երբ Microsoft-ը վերջերս է շահել Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլարի պայմանագիրը։

«Մենք ուզում ենք ստեղծել տվյալների անվտանգ եւ ինքնիշխան եվրոպական ենթակառուցվածք, ներառյալ՝ տվյալների պահուստ, եւ զարգացնել տվյալների համատեղելիությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը։ Նրա գերմանացի գործընկեր Պիտեր Ալտմայերը նույնպես հիմնվել է «թվային ինքնիշխանությունը վերականգնելու» անհրաժեշտության վրա։

Երկու երկրների կառավարությունները պարտավորվել են մինչեւ նոյեմբերի վերջը սեմինար անցկացնել։ Նպատակն այն է, որպեսզի 2020թ․ սկզբին «տվյալների եվրոպական ենթակառուցվածքի» մասին առաջարկություններ ներկայացվեն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Ընկերությունների եւ պետությունների առավել գաղտնի տվյալների պահպանման  համար, այսպես կոչված, «ինքնավար» ամպ ստեղծելու ֆրանսիական կառավարության նախորդ փորձերը անհաջողության են մատնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ