News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սկսած 2014 թվականից՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ին նշվում է Քաղաքների համաշխարհային օրը, որը 2013-ին հաստատվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւով՝ նպատակ ունենալով միջազգայն հանրության ուշադրությունը գրավել համաշխարհային ուրբանիզացիայի խնդիրների վրա։

Բանաձեւում նաեւ ասվում է այդ գործընթացի հետ կապված հնարավորությունների եւ խնդիրների լուծման նպատակով երկրների միավորված ջանքերի անհրաժեշտության մասին, որպեսզի ամբողջ աշխարհում ապահովվի քաղաքների կայուն զարգացումը։

Քաղաքների համաշխարհային օրվա անցկացման ընդհանուր կարգախոսն է․ «Ավելի լավ քաղաք՝ ավելի լավ կյանք»։ Այս օրն անցկացվող միջոցառումները նվիրվում են քաղաքային զարգացման լավագույն փորձին կամ ուրբանիզացիայի հետ կապված առանձին խնդիրների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ