News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում հաստատեց  Ասիական զարգացման բանկի կողմից 36,5 մլն եվրո եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից 40 մլն եվրոյի չափով վարկային ծրագրերը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ով նշեց, որ 2019 թվականի բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր:

Նա տեղեկացրեց, որ այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր: «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի եւս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»,-ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն  դոլար: «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաեւ ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ է հաստատվելու, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 9400 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է: Նախորդ տարվա ցուցանիշի նկտմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս ցուցանիշը նշելով, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում՝ նոր պարտք ներգրավել. «Բայց քանի որ մենք պայմանավորվել ենք, որ նոր պարտք ներգրավելու որոշում պետք է կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում մեծանալու են պետական եկամուտները, եւ տնտեսությունը բերեն նոր մակարդակի: Այս պրոցեսը դրա նախապատրաստական շրջանն է, որ մենք մեզ համար տարածք ենք բացում մեգանախագծերի համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ