News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արհեստական բանականությունը կփոխի յուրաքանչյուր մասնագիտություն, իր վրա կվերցնի առօրյա աշխատանքը եւ կբարձրացնի ստեղծագործ մասնագիտությունների հանդեպ պահանջարկը, ասվում է MIT-ի եւ IBM Watson-ի հետազոտության մեջ։

Զեկույցը, որ հրապարակել է IBM Watson արհեստական բանականությունը՝ MIT-ի հետ համագործակցությամբ, կոչվում է «Աշխատանքի ապագա․ ինչպես են նոր տեխնոլոգիաները վերափոխում առաջադրանքները»։ Դրանում հեղինակները հայտնաբերել են նշաններ, որ ԱԲ-ն սկսում է դանդաղ փոխել առաջադրանքների բնույթը, որոնք պետք է կատարել որոշակի մասնագիտությունների շրջանակում։ Դա կապված է ավտոմատացման զարգացման հետ, գրում է Hightech+-ը՝ հղում կատարելով VentureBeat-ին։

Դիտարկվում է ԱԲ-ի եւ ավտոմատացման աճ։ Գիտնականները, մշակողները եւ գործարարները վիճում են, թե ինչպես այդ միտումը կազդի աշխատանքի ժամանակակից շուկայի վրա։

Ոմանք համարում են, որ այդ գործընթացները կհանգեցնեն զանգվածային գործազրկության եւ սոցիալական անհավասարության մեծացման, մյուսները կարծում են, որ այդ տեխնոլոգիան թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր։

MIT-ի եւ IBM-ի հետազոտությունները նոր նրբերանգներ են ավելացնում այս բանավեճին։ Մեխանիկական ուսուցման գործիքների օգնությամբ փորձագետները վերլուծել են 2010-17թթ․ թափուր տեղերի մասին 170 մլն հայտարարություններ եւ հայտնաբերել են, որ առաջադրանքների թիվը, որոնց կատարման համար ընկերությունները աշխատակիցներ են փնտրել, յոթ տարիների ընթացքում թեթեւակիորեն կրճատվել է։

Անհետացած առաջադրանքները հանձնարարել են ԱԲ-ին եւ ալգորիթմներին, որոնք արդյունավետության բավարար մակարդակ են ցուցաբերել։ Հաճախ դա եղել է առօրյա աշխատանք, օրինակ, աշխատացանկի կազմում կամ տեղեկատվության հաստատում։

Սակայն, սրա հետ մեկտեղ, հեղինակները նկատել են հստակ միտում՝ արհեստական բանականության ներդրումն իր հետ բերում է միջանձնային շփումների հմտությունների պահանջարկ։

Որոշ դեպքերում ճկունություն, ողջամտություն կամ խոսակցական հմտություններ պահանջող աշխատանքը դարձել է ավելի բարձր վարձատրվող։

Վերլուծաբանների կարծիքով, առավել վտանգավոր գոտում են հայտնվում իրենց կարիերայի մեջտեղում գտնվող աշխատակիցները։ Նրանք կկորցնեն ավելի շատ առաջադրանքներ, այն դեպքում, երբ կավելանա նրանցից վերեւ կամ ներքեւ կանգնածների ծանրաբեռնվածությունն ու աշխատավարձը։ Միջին խմբի աշխատավարձերը շատ ավելի դանդաղ կաճեն։

Նաեւ նշվում է, որ այդ փոփոխությունների տեմպերը համեմատաբար բարձր չեն։ Սա աշխատաշուկայի վրա ԱԲ-ի ազդեցության միայն առաջին նշաններն են։ Սակայն առաջիկա տարիներին վերափոխումների արագությունը կավելանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ