News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն եւ եղանակի մասին Weathernews մասնավոր պորտալը սկսել են համակարգի թեստավորումը, որը թույլ է տալիս ռեալ ժամանակում անձրեւների քարտեզը կազմել երկրի այս կամ այն շրջանում ավտոմեքենաների ապակեմաքրիչների աշխատանքի մասին տվյալների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը համացանցի հետ կապ ունեցող մեքենաների մասին է: Համակարգիչը հաշվարկում է միացված «մաքրիչների», ինչպես նաեւ դրանց աշխատանքի ինտենսիվության մասին տվյալները: Ստացած տեղեկությունները փոխանցվում են Weathernews-ի սերվերներին եւ գործնականում անմիջապես հասանելի դառնում օգտատերերին:

Պորտալը տեղումների հավանականության մասին տեղեկություններ է ստանում իր վերգետնյա դիտարկումների կայաններից եւ արբանյակից, բայց դրանցով ոչ միշտ է հնարավոր ճշգրիտ որոշել անձրեւի առկայությունը, քանի որ այդ ցուցմունքները մեծ մասամբ համընկնում են ցածր ամպամածության հետ: Իսկ «մաքրիչների» աշխատանքը բացառում է սխալի հավանականությունը եւ այս կամ այն շրջանում կանխատեսման ճշգրտությունը մեծացնում:

Նոր համակարգն առայժմ փորձարկվում է Տոկիոյում, Օսակայում եւ Այտի պրեֆեկտուրայում: Ներկայումս Toyota-ի միայն մի քանի մոդելներ ունեն համացանցին մշտական հասանելիություն, սակայն շուկա նոր մոդելներ բաց թողնելիս ընկերությունն այս տեխնոլոգիան կօգտագործի նաեւ դրանց վրա:

Ճապոնիայում եղանակի կանխատեսմանը մեծ ուշադրություն են դարձնում: Խանութների մի քանի խոշոր ցանցեր հատուկ այս տեղեկությունը գնում են մասնավոր ծառայություններից: Սա նրանց թույլ է տալիս գնահատել վաճառքի ծավալները, ինչպես նաեւ ժամանակին վաճառադարակներին դնել հովանոցները եւ անձրեւանոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ