News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը։

«Թե կամավորագրման պահով եւ թե ՊԲ նախարարի հետ անձամբ եմ խոսել, որ դադարեցնում ենք քաղաքական գործունեությունը դադարեցվում է եւ մենք պատրաստ ենք աջակցել պետությանը։ Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին։ Մեր առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք։ Եթե հայ ժողովրդի առաջ գործում են պետական տեռորով, այնպես որ սիրելի տիկնայք ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Մկրտչյանին զգուշացրինք՝ հեռու գնա, եւ կրակեցինք. «Սասնա ծռերի» անդամը՝ ոստիկանի վիրավորվելու մասին
Կպատասխանեմ միայն ոստիկանների վիրավորվելու հարցերին, մնացած հարցերին չեմ պատասխանի...
«Դատարանի հետ խոսեք հարգալից տոնով». Փոստանջյանի նկատմամբ դատարանը 2 անգամ դատական սանկցիա կիրառեց
Գործով ռեժիմն ամեն ինչ անում էր, որ մեզ հրեշացներ...
Ի՞նչ ապացույցների մասին է խոսքը, որ ծռմռված ժեշտի կտոր եք բերում գնդակի փոխարեն. «Սասնա ծռերի» գործով հարցաքննությունը
Դատարանը շարունակում է «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին հարցաքննել…
Պատերի տակ նստած որոշում եք՝ ով ում դուրս քաշի. Սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» անդամներին
Իմ ասելով ահաբեկչություն է, ձեր ասելով՝ ապստամբություն…
Տեփանոսյանի սպանության գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. Վարուժան Ավետիսյան
Հրահանգ է եղել՝ չկրակել մարդկանց ուղղությամբ…
ՊՊԾ գնդի տարածքից դեպի օդ կրակոցներ հնչեցվել են՝ ժողովրդին ոգեւորելու համար. Վարուժան Ավետիսյանի ցուցմունքը՝ դատարանում
Ձերբակալում են պայմանավորված պատերազմի դեմ հնարավոր դիմադրությունը կանխելու համար…
Ամենաշատ