News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ի դրությամբ ուրանի հարստացումը Ֆորդոյում կհասնի 4,5 տոկոսի։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է Mehr-ը։

Նա տեղեկացրել է, որ այսօր Սպահանի Նաթանզի միջուկային կայանից փոխանցվել է 2800 կիլոգրամանոց ցիլինդր, որը պարունակում է մոտ 2000 կիլոգրամ ուրանի հեքսաֆտորիդ։ Քամալվանդին ավելացրել է, որ միջուկային նյութերի փոխանցումն իրականացվել է ԱԷՄԳ տեսուչների հսկողությամբ։

Նրա խոսքով՝ միջուկային նյութերի փոխանցումը Ֆորդո ուրանի հարստացման վերականգնման առաջին փուլն է, որն սկսվել է այսօր առավոտյան, մյուս փուլերը կավարտվեն հաջորդ ժամերի ընթացքում։ Նա պարզաբանել է, որ որպեսզի ցենտրիֆուգներին մատակարարվող գազը կայունանա, կպահանջվի մի քանի ժամ՝ ավելացնելով, որ շաբաթ օրը Ֆորդոյում ուրանի հարստացումը կհասնի 4,5 տոկոսի։

Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ կհրաժարվի միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից եւ կսկսի ուրանի հարստացման ցենտրիֆուգներն օգտագործել Ֆորդոյի օբյեկտում՝ դրանց գազ մատակարարելու միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի գները շարունակում են նվազել...
Հայաստանը կանցնի էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առեւտրի համակարգի. USAID ղեկավար
Հայաստանը կանցնի էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առեւտրի, ասել է Դեբորա Գրիզերը...
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը
Նա հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2006-ին, սակայն մինչեւ 2017-ի օգոստոսն արվել է աշխատանքի միայն 5%-ը...
Նախատեսվում է Հայաստանում մինչեւ 2024 թվականը կառուցել մինչեւ 400 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ. փոխնախարար
Որոնք կապահովեն երկրի պահանջի 10 տոկոսը…
Անգամ եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Գազի գնի փոփոխությունը չի անդրադառնա հայ սպառողի վրա...
Էներգետիկայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը Հայաստանի իշխանությունների սրտով չէ
Հայաստանը քաղաքականություն է անցկացնում, որի համաձայն մենք կմնանք ատոմային էներգետիկայով երկիր եւ ԱԷԿ կունենանք…