News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել Սերբիայում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառում եւ «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն»  գործունեությունը՝ տրանսպորտային բնագավառում:

Նշվել է, որ այս թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի եւ «ՍԵՍՏՐԱՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ»,«ՔՈՎԻԱյ/Էս»ՍՊԸ եւ«ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջեւ կնքված պայմանագրի գործողության ողջ ընթացքում:                                                              

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու նպատակով ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի խորհուրդը 2017թ․ հուլիսի 6-ին հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 5,15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի տրամադրումը՝ նպատակ ունենալով ճանապարհաշինարարական եւ կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում բարելավել ճանապարհային անվտանգությունը։

2018թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջեւ ստորագրվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին տեխնիկական աջակցություն» համագործակցության համաձայնագիրը՝  համաձայն որի Դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ-ը խորհրդատվական ծառայությունների տեսքով Ծրագրին տրամադրել է 650,0 հազ․եվրո առավելագույն բյուջեով տեխնիկական աջակցություն։

Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վտանգավոր տեղամասերի նույնականացում, ուսումնասիրություն, բարելավման աշխատանքների նախագծում, աշխատանքների իրականացման տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների ուսուցում, ճանապարհների նախագծման գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրամիության ստանդարտներին եւ միջազգային լավագույն պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով:

Նշված խորհրդատվական ծառայություններն իրականացնելու նպատակով՝ Եվրոպական ներդրումային բանկի եւ  «ՍԵՍՏՐԱ ՍՊԸԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս»ՍՊԸ եւ «ՍՎԵՌՈՈՒԴ»ԱՊԸ»համատեղ ձեռնարկության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:

Համատեղ ձեռնարկության գլխավոր գործընկերը հանդիսանում է «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունը, որն իրականացնելու է լիցենզավորման ենթակա՝ճանապարհային վտանգավոր հատվածների բարելավման աշխատանքների նախագծում, շինարարական աշխատանքներիորակինկատմամբտեխնիկական հսկողություն գործունեությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ