News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քոլինզի բացատրական բառարանը climate strike («կլիմայական գործադուլ») արտահայտությունն անվանել է 2019 թվականի բառակապակցություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է պարբերականի կայքում, առաջին անգամ «կլիմայական գործադուլներ» են անվանվել բողոքի ակցիաները Փարիզում 2015 թվականին անցկացված ՄԱԿ Կլիմայի փոփոխության կոնֆերանսի առիթով։

Հաջորդ տարիներին էկոակտիվիստներն ավելի հաճախ են սկսել դիմել բողոքի այդ ձեւին։ Կլիմայական գործադուլների աճը կապում են շվեդ դպրոցական Գրետա Թունբերգի գործունեության հետ։

Ավելի վաղ Քոլինզի բառարանը fake news-ն («ֆեյք նորություն») էր անվանել 2017 թվականի բառակապակցություն։ 2018-ին այդ կոչմանն արժանացել է single-use («մեկանգամյա») բառը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ