News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Օհայոյի ոստիկանությունը հայտարարում է, որ որ Քլիրքրիքում մահացած կինը սպանվել է սեփական գերմանական դոգերի կողմից, հայտնում է Americaru-ն։

49-ամյա Մերի Մեթյուզը գտնվել է իր տանը՝ արդեն մահացած։ Ոստիկանությունը որոշել է, որ նրա վրա իր շներն են հարձակվել։

Զեկույցում ասվում է, որ Մերին բազմաթիվ կտրվածքներ եւ ատամներից ծակված վերքեր է ունեցել մարմնի ստորին կեսում։ Քննիչները տան հետնաբակում գտել են նաեւ երկու «մեծ, սակայն նիհար» գերմանական դոգերի, իսկ ամբողջ տնով մեկ արյունոտ հագուստ է թափված եղել։

Զոհվածի ամուսինը՝ Մարկ Մեթյուզը, չկարողանալով հեռախոսով կապ հաստատել կնոջ հետ, ոստիկանություն է զանգել։ Նրան նույնպես նախկինում դոգերից մեկը կծել էր, եւ ուսին շան ատամների հետքերը մնացել են։ Մեթյուզն ասել է, որը ինքը կարող էր պաշտպանվել շներից, սակայն կինը շատ փոքր էր։ Նա նաեւ պատմել է, որ իրենք շներին մի քանի տարի առաջ փրկել են, եւ կինը ցանկացել է նրանց պահել։

Ոստիկանական զեկույցում ասվում է, որ հարբեցողությամբ տառապող կինը, հնարավոր է, չի գիտակցել իր վնասվածքների լրջությունը եւ փորձել է հագուստը փոխել։ Ամենայն հավանականությամբ, նա արյան կորստից է մահացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ