News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 եւ Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում:

Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 56 փրկարար ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից: Անտառտնտեսության 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 7-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսվել են: Դեռեւս առկա են եղել ծխացող օջախներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում «ՎԱԶ 2114»-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել է
Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ԿԽՄԿ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով օգնության կարիք ունեցող հարյուրավոր տուժածների մասին
ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝  հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են ․․․
Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ. Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով…
«Ստեղծել դաշտային ճամբարներ». ՀՀ առողջապահության նախարարության մոտ սպիտակ խալաթներով ակցիան՝ ի պաշտպանություն Արցախի
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան…
Կարմիր բերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկել 8 ուսանողների
Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից…
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու...
Ամենաշատ