News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ներկա պահին հիպերձայնային միջուկային սպառազինությունների ստեղծմամբ չի զբաղվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միջուկային անվտանգության ազգային վարչության (ՄԱԱՎ) ղեկավար Լիզա Գորդոն-Հեգերթին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դուք հիշատակեցիք հիպերձայնը։ Մենք ներկայում, ի տարբերություն այլ երկրների, չենք զբաղվում միջուկային հիպերձայնային (զենքով)։ Մենք դիտարկում ենք (այլ) ծրագրեր, որպեսզի տեսնենք, թե ինչ կարելի է անել <...> հակաօդային պաշտպանության առումով»,- ասել է բարձրաստիճան ամերիկացի մասնագետը։ Նա ոչ միայն գլխավորում է ՄԱԱՎ-ը, այլեւ զբաղեցնում է ԱՄՆ էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Միացյալ Նահանգներում միջուկային ռազմական բաղադրիչը էներգետիկայի նախարարության ենթակայության տակ է։

Միեւնույն ժամանակ,  Գորդոն-Հեգերթին մի քանի անգամ բացասական պատասխան է տվել լրացուցիչ հարցին, թե ինչ են նշանակում իր ասածները, թե Միացյալ Նահանգները ներկա պահին անգամ հետազոտություններ չի իրականացնում նշյալ սպառազինությունների ոլորտում։ «Ուսումնասիրումը այլ պատմություն է։ Մենք նման ցուցումներ ներկա պահին չենք ստացել։ Մենք դա ուսումնասիրել ենք 80-ական թվականներին, անցյալում»,- ասել է ամերիկյան պրոֆիլային գերատեսչության շեֆը՝ ընդգծելով, որ «ընթացիկ հետազոտություններ չկան»։

Մեկնաբանելով ամերիկյան ռազմավարական միջուկային զինանոցի արդիականացման ընթացքը՝ նա հաստատել է, որ իրեն վստահված վարչությունն արդեն ունի փոքր հզորության W76 (W76-2 տեսակ) արդիականացված մարտագլխիկների «գաղտնի թվաքանակ», որոնք նախատեսված են ծովային բազավորման բալիստիկ հրթիռների վրա դրվելու համար։ Բացի այդ, Գորդոն-Հեգերթին ընդգծել է, որ  ամերիկյան կառավարության փորձագետները ոչ մի «մեծ խնդիր» չեն տեսնում B61 (B61-12 տեսակ) միջուկային ռումբի արդիականացման ծրագրի հետագա իրականացման համար։ ՄԱԱՎ-ում չեն կարծում, թե այդ ծրագրում պետք է ինչ-որ արմատական փոփոխություններ կատարել, ավելացրել է Գորգոն Հեգերթին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ