News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելում որոշ ընկերություններ օգտագործում են պատանի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի լուսանկարները՝ ամաչեցնելու համար այն աշխատակիցներին, ովքեր թուլություն ունեն մեկանգամյա պլաստիկե ամանեղենի հանդեպ, գրում է Independent-ը։

«Greta-shaming» անվանումն ստացած տրենդը հատկապես տարածված է Իսրայելում, որտեղ պատանի ակտիվիստի լուսանկարներն օգտագործվում են Թել Ավիվի եւ Երուսաղեմի օֆիսներում, տեղեկացրել է Haaretz պարբերականի լրագրող Կապլան Սոմերը։

Թունբերգի լուսանկարները փակցվում են գրասենյակների սրճարաններում եւ սուրճի պլաստիկե բաժակների մոտ, որպեսզի ստիպեն գործընկերներին չօգտվել պլաստիկե ամանեղենից։

Իսկ որոշ դեպքերում համրահայտ ակտիվիստի լուսանկարներին կցում են անգամ զվարճալի նախազգուշացումներ, օրինակ՝ «Համոզվա՞ծ ես», կամ՝ «Ինչպե՞ս ես համարձակվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ