News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պսկովցի հնագետները հայտնաբերել են XVII դարի երկրորդ կեսի «ընդհատակյա կազինո», տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Պսկովի մարզի Հնագիտական կենտրոնին։

Պսկովի կենտրոնում պեղումների ժամանակ, նախկին ՋԷԿ տարածքում գտնվել է նստարան, որի վրա գծագրված է դաշտ ալկերկ խաղի՝ «Ջրաղացի» տարատեսակի համար։

Ինչպես բացատրել են հնագետները, Ալեքսեյ Միխայլովիչի օրոք մոլախաղերն արգելված են եղել եւ դաժանաբար պատժվել են։ Խաղացողները հարկադրված էին դիմել զանազան խորամանկությունների, որպեսզի թաքցնեն իրենց կործանարար մոլուցքը։

Փորձագետների խոսքով՝  անկոչ հյուրերի հայտնվելու դեպքում նստարանի վրա կարելի էր պարզապես նստել կամ արագ փակել այն լաթի կտորով՝ այն թաքցնելով օտար աչքերից։ «Անցած տարի մենք գտանք խաղի ֆիշկաներ, իսկ հիմա՝ եւս մեկ ապացույց, որ պսկովցիներն այսպես էլ են անցկացրել իրենց ժամանակը»,- ասել են հնագետները։

Հնագիտական աշխատանքները նախկին ՋԷԿ-ի տարածքում, Մստիսլավի աշտարակի մոտ սկսվել են 2016 թվականի դաշտային սեզոնում։ Նախկին ջերմաէլեկտրակայանի տեղում, որը գտնվում է Վելիկայա գետի ափին, կառուցվում է բնակելի համալիր։

ՋԷԿ-ը կառուցվել էր անցած դարի 30-ական թվականներին։ Ներկայում տարածաշրջանային նշանակության մշակութային հուշարձան է, կոնստրուկտիվիզմի ոճով Պսկովում կառուցված միակ արտադրական շենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ