News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (ԻՍԱԿ) կարող է հաղթել կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է քվեարկությանն ընդառաջ եւ քվեարկության ընթացքում եւ տարածվել Radio Nacional de España  կորպորացիայի կողմից ընտրատեղամասերի փակվելուց հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Պեդրո Սանչեսի ԻՍԱԿ-ը կարող է ստանալ 114-119 աթոռ 350 տեղանոց պատգամավորների Կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ)։ Սոցիալիստների գլխավոր ավանդական մրցակիցը՝ Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ), կարող է 85-90 մանդատ ակնկալել։ Ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցությունը ստանում է 56-59 մանդատ, «Միավորվելով մենք կարող ենք» ձախ քաղաքական ուժերի կոալիցիան՝ 30-34 տեղ, կենտրոնամետ «Քաղաքացիները»՝ 14-15 մանդատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ