Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու եւ անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կապի վարժանքներ:
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ եւ շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: