News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիսակ Գաբրելյանի եւ Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորությամբ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։ Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ