News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագիծը նախատեսում է, որպեսզի 15 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները նույնպես հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասաց նրա հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Ինչպես նշեց խորհրդարանականը, հաճախ այդ մարդկանց սեփական միջոցներն ավելի շատ են, քան համայնքների բյուջեներինը, եւ այս համատեքստում անհրաժեշտ է պարզաբանում մտցնել՝ խուսափելու համար որոշակի կոռուպցիոն ռիսկերից, քանի որ նման համայնքների ղեկավարները, ըստ էության, այսօրվա դրությամբ մնում են պետության կողմից համապատասխան վերահսկողության շրջանակից դուրս։

Նշենք, որ այսօրվա դրությամբ հայտարարագիր պարտավոր են ներկայացնել 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները։ Արդյունքում՝ 502 համայնքապետերից հայտարարագիր ներկայացրել է ընդամենը 19-ը, ներառյալ Երեւանը, իսկ այն համայնքների ղեկավարների մեջ, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել, կա 30 քաղաքապետ։

Պատգամավորն ընդգծեց, որ  հայտարարագրեր տալը բոլոր համայնքների ղեկավարների կողմից պարտադիր պահանջ է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, քանի որ, լինելով տեղական իշխանության ղեկավար՝ համայնքապետը որոշումներ ընդունելու ավելի շատ լիազորություններ ունի, այդ թվում իր գլխավորած համայնքի բյուջեի մասով, քան մյուս պաշտոնական անձինք։ Իսկ դա էական ռիսկեր է կրում։

Նշենք, որ ներկայում հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների թիվը մոտ 3200 է, եւ շնորհիվ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների՝ այն կավելանա մոտ 15 տոկոսով՝ 482 մարդով։ Դա, ինչպես կարծում է Մանե Թանդիլյանը, զգալի լրացուցիչ բեռնվածություն եւ ծախսեր չի ավելացնի  համապատասխան հետազոտությունն իրականացնող մարմինների վրա։

Առաջարկված օրինագիծը ստացավ համակողմանի աջակցություն ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ կառավարող «Իմ քայլը» կուսակցությունների գործընկերների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ