News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Բելառուսում մահապատժի հնարավոր չեղարկման մասին հարցին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ուղղակի պատասխանելով ձեր հարցին. հանրաքվեն է որոշել այդ հարցը։ Միայն հանրաքվեն կարող է այն չեղարկել։ Մենք այդ ուղղությամբ գործում ենք»,- ասել է պետության ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն փաստել է, որ ԵՄ-ը Բելառուսից արդեն պահանջում է չեղարկել մահապատիժը։ «Եվ իհարկե, մենք դրան անտարբեր վերաբերվել չենք կարող, եթե լրիվ անկեղծ։ Եվ շատ հաճախ հարցումներ ենք անցկացնում մահապատիժը հանելու վերաբերյալ։ Ոչինչ այն ժամանակներից, ինչ հարցը լուծվել է հանրաքվեով, չի փոխվել։ Արժե՞ արդյոք  այսօր այդ հարցը դնել հանրաքվեի՝ բացասական պատասխան ստանալու համար։ Կարծում եմ՝ չարժե։ Ուստի, մենք մի ժամանակ պայմանավորվել ենք քաղաքական գործիչների հետ Բրյուսելում այս ուղղությամբ միասին աշխատել։ Եվ մշակել ենք մի պլան, ճանապարհային քարտեզ բելառուսական հասարակության հետ աշխատելու համար։ Մենք այդ ուղղությամբ առաջ ենք շարժվում։ Շտապողականությունն այստեղ միայն կարող է վնասել»,- նշել է նա։

Պետության ղեկավարը հռետորական հարց է տվել թեման բարձրացրած ասվտրիացի լրագրողին, թե որն է այդ երկրի կարծիքը մահապատժի վերաբերյալ։ «Չգիտեք... Այդ, հենց դա է ձեր դեմոկրատիայի էությունը՝ մի կողմից,- նշել է նա։- Որպեսզի ահա այսպես պահանջեք ինչ-որ մեկից, խորհրդածեք այդ թեմայի շուրջ՝ պետք է իմանալ, թե ձեզ մոտ ինչ է մտածում հասարակությունը այդ հարցի մասին»։

Ալեքսանդր Լուկաշենկոն օրինակ է բերել, որ Ավստրիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։ «Նրանց հետ հանդիպումների ժամանակ դուք նրանց նույն հարցը տվե՞լ եք։ Կարծում եմ՝ ոչ։ Թող սա եւս հռետորական հարց լինի»,- ասել է պետության ղեկավարը։

«Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին ու մեր անդամակցությանը (այստեղ որպես պայման առաջադրվում են մահապատիժը հանելու կամ այն կիրառելու մորատորիում մտցնելու պայմաններ). կընդունեք՝ շնորհակալ ենք, չեք ընդունի՝ կդիմանանք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ