News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց, այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապաետյանը:

«Տիկին Զոհրաբյան, քանի որ դուք որոշել եք մեզ պատմության դասեր տալ, որի կարիքը մենք չունենք, ես ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր, որի կարիքը կարծում եմ` դուք ունեք: Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գեւորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը խոստացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դիմակը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը, հույս ունենամ` ձերոնց հետ ամեն ինչ նորմալ է»,-ասել է նա:

Պատգամավորի խոսքով` ինքը համոզված է,  որ Գեւորգ Պետրոսյանը իր առջեւ խնդիր է դրել հեռու պահել քաղաքացիներին իրենց իրավունքների եւ պետության գործառույթների ճանաչումից, հակառակ պարագայում ինչու է նա պնդում, որ ՔԿԱԳ միջոցով քաղաքացիները սրբագործում են իրենց ամուսնությունը. «Ոչ, պարոն Պետրոսյան, զագսը չի սրբագործում, այլ ընդամենը գրանցում է ամուսնությունը, առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր օրակարգը եւ բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը, որտեղ քաղաքացիներին հետաքրքրում է իրենց համայնքի ճանապարհների ասֆալտը, ջրատարը, աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորությունը, այլ ոչ թե մարդկանց սեռականությունը ԱԺ-ում քննարկելով ապաքաղաքականապես կամ այլ կերպ ինքնահաստատվել», ասել է «Իմ քայլի» պատգամավորը:

Տպել
Ամենաշատ