News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական հարաբերությունների մթնոլորտն ու բովանդակությունը հիմա արդեն երեւում է հրապարակային. այսպիսի ազդեցիկ հայ համայնք ունեցող երկրի հետ մեր քաղաքական հարաբերությունները կանխորոշված են: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թույլ տվեք ասել, որ Հայաստանի կառավարությունը չի որոշում հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը, բովանդակությունն ու որակը, դու եք որոշում: Ձեր գործունեության արդյունքում մեր երկրների հարաբերությունները հիմա եւս գտնվում են հնարավոր ամենաբարձր քաղաքական մակարդակի վրա: Նման մակարդակի քաղաքական  հարաբերությունները պետք է կարողանանք ամրապնդել բարձր մակարդակի տնտեսական փոխհարաբերություններով եւ համատեղ նախագծերով»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել են հաջորդ տարի նախատեսված վերջինիս Հայաստան կատարելիք այցի ժամանակ պետք է փորձեն այդ հարցում կոնկրետ բեկում մտցնել. «Մենք հիմա նաեւ մտածում ենք ԵՏՄ-ում եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր անդամակցությունը ծառայեցնել ընդհանուր տնտեսական համագործակցության նոր հարթակներ ստեղծելուն: Քաղաքական կամքն առկա է, մնում է այն իրականացնենք եւ աշխատենք այդ ուղղությամբ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ