News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենետիկում ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի, հայտնում են քաղաքային իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավանդաբար վատ եղանակի հետեւանքներին ենթակա Վենետիկը «բարձր ջրի» շրջան է վերապրում միջինը 4 տարին մեկ: Որպես կանոն, սակայն, ջուրը 110 սմ-ից ավելի չի բարձրանում՝ ջրով ծածկելով քաղաքի 10 տոկոսը:

«187 սանտիմետր: 1966 թվականին 194 սանտիմետրից հետո սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակն է»,- Twitter-ում հայտնել է Վենետիկի քաղաքապետարանը: Իշխանությունների տեղեկություններով՝ 140 սմ-ից բարձր հորդացումը ջրածածկ է անում քաղաքի 90 տոկոսը:

Ըստ կցված սխեմայի՝ ջրի մակարդակն աստիճանաբար անկման է գնում, բայց առավոտյան կրկին կաճի մինչեւ 155 սանտիմետր եւ առաջիկա մի քանի օրերին կշարունակի մերթ նվազել, մերթ աճել: Սակայն նույն գրաֆիկով կանխատեսվում էր ջրի մակարդակի բարձրացում միայն մինչեւ 145 սանտիմետր:

Քաղաքապետարանը նաեւ հայտնել է, որ Վենետո մարզի իշխանություններին խնդրելու է հայտարարել ճգնաժամային իրադրություն, որպեսզի այնուհետեւ Հռոմում կենտրոնական իշխանությունից խնդրեն մտցնել արտակարգ դրության ռեժիմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ