News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների եւ շրջանավարտների միջեւ ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի եւ ուսանողների միջեւ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:

Աշխատանքի տոնավաճառին իր ողջույնի խոսքը հղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ տաղավարը ապագա գործընկերոջ աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին Բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաեւ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկի թափուր աշխատատեղերին եւ Բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր մասնակցի՝ ներկայացրեցին առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրը ու պահանջվող հմտությունները, օգնեցին լրացնել դիմում-հայտերը, միաժամանակ ներկայացրեցին Բանկի ընթացիկ ակցիաները եւ պրոդուկտները:

Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունը իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության եւ դրա պահանջարկի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ուսանողները եւ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացան անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվեցին գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ