News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, թե Brexit-ն է պատճառը, որ ընկերությունը նոր գործարանի գործարկման համար ընտրել է Գերմանիան, ոչ թե Բրիտանիան, հայտնում է CNBC-ը։

Մասկը ասել է, թե Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման հետ կապված անվստահությունը «շատ ռիսկային է դարձրել» երկրում մարտկոցներ արտադրող ստորաբաժանման ստեղծումը։

Նոր գործարանը ծրագրվում է ստեղծել Բեռլինում, Tesla-ն նաեւ պլանավորում է Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ստեղծել ինժեներական եւ կոնստրուկտորական կենտրոն։ Մասկն ասել է, թե գործարանն այնտեղ տեղակայելու որոշման վրա ազդել է եւս մեկ գործոն, որը կապված է Գերմանիայի ինժեներական վարպետության հետ։

Դա կլինի ընկերության չորրորդ գործարանը։ Առաջինը, որը Tesla-ի էլեկտրամոբիլների համար մարտկոցներ է արտադրում, հիմնադրվել է ամերիկյան Նեւադա նահանգի Ռենո քաղաքում։ երկրորդ գործարանն ԱՄՆ-ում կառուցվել է Բուֆալոյում՝ Նյու Յորք նահանգում։ Առաջիկայում ծրագրվում է նոր ավտոմոբիլային գործարանի բացում Շանհայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ