News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հանձնարարական է եղել, քանի որ մտավախություններ կան եւ դրա մասին բարձրացնում է հարց, ուսումնասիրել եւ կոնկրետ պատասխան տալ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին ԱԱԾ–ին, որի համաձայն վերջինս պետք է պարզի որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

«Կան քաղաքական ուժեր եւ անհատներ, որ դրանով մտահոգված են եւ անհրաժեշտություն կա անդ մտահոգությունները փարատել», – ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - ասաց նա, կոչ անելով  ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել