News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Մել» ֆիլմն է այսօր սնվում այդ կերակրատաշտակից, եւ իրենք էլ սնում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության աատենապետ Արգիշտի Գեւորգյանը՝ անդրադառնալով երեկ՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մել» ֆիլմը քննադատողների ակցիան կաշառակերության տաշտակներից զրկվածների պրոպագանդա է։

«Պարոն Փաշինյանը թող հստակեցնի՝ ո՞ր կերակրատաշտակի մասին է խոսքը, ու ո՞վ է սնվել այդ կերակրատաշտակից։ Հարց եմ տալիս պարոն Փաշինյանին, իր կողմից ի՞նչ է «Մել» ֆիլմի պրոպագանդան, ի՞նչ քայլ որակենք դա, իր ուղերձը ո՞րն է։ Հայաստանի քաղաքացինությունից հրաժարված, սեռփաոխված անձի սեռափոխման մասին ֆիլմը ինչքանո՞վ է նպատակահարմար, ինչքանո՞վ է այս Կառավարության կողմից։ Վարչապետը պիտի հետեւի, թե իր նախարարներն ինչո՞վ են զբաղված։ Մեզնից ոք ոք պարապ երիտասարդ չէ, մենք աշխատում ենք, սովորում են, սակայն տեսնելով այսօրվա լուրջ վտանգներում, դուրս են եկել փողոց»,- ասաց Արգիշտի Գեւորգյանը։

Նշենք, որ քիչ առաջ ՀՅԴ երիտասարդական միության անդամները գրասենյակային աթոռը թողեցին Կառավարության բակում՝ «Արայիկ, go home» գրությամբ պաստառով։ Եվ շարժվեցին դեպի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի բակ՝ միանալու ուսխորհրդի հրավիրված հանրահավաքին։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարած՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են անցկացնում կառավարության առջեւ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս օրը նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» կարգախոսով, որտեղից երթով շարժվել էին դեպի նախարարությունների շենք եւ անժամկետ  շուրջօրյա նստացույց սկսել: Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային: Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երեւանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է:

Տպել