News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները:

Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: 

Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը:

Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը վերը նշված ուղղություններով և կարևորել պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը մեր երկիր:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել