News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձեւին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը, որին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից բացի, դեմ են քվեարկել եւս 22 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն։

Հայաստանի նման քվեարկությունը Ղրիմի հարցով բանաձեւին ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանը վերջին տարիներին նմանատիպ գրեթե բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել, բնականաբար, ելնելով ոչ թե սեփական շահերից, այլ Ռուսաստանին դուր գալու մղումից: Հայաստանը նման կերպ էր քվեարկում նախկին իշխանության ժամանակաշրջանում՝ արժանանալով երբեմնի ընդդիմադիր՝ այսօրվա իշխանությունների քննադատությանը:

Բայց իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան», եւ հիմա Հայաստանը վարում է շատ ավելի ռուսամետ, ռուսահպատակ քաղաքականություն, քան երբեւէ:

Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ: Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսեւորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով:

Նման բանաձեւերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, եւ Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արեւմուտքի համապատասխան վերաբերմունքին:

Բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա նրան ներկայացնելու Հայաստանի հերթական ծառայության մասին վկայությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը գուցե գոհունակությամբ ժպտա, բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ