News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը Բոլիվիայում տեղի է ունեցել բախում անվտանգության ուժերի եւ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել է հինգ եւ վիրավորում ստացել 22 մարդ, տեղեկացնում է Associated Press-ը։

Սակաբա քաղաքի հիվանդանոցի տնօրեն Գվադալբերտո Լարան գործակալությանն ասել է, որ զոհվածների եւ տուժածների մեծ մասը ստացել է հրազենային վիրավորումներ։

Բախումներն սկսվել են, երբ նրանցից շատերը փորձել են անցնել Կոչաբամբա քաղաքի անցակետով, որտեղ երկար շաբաթներ տեղի են ունեցել բախումներ Մորալեսի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ։

Երկրի օմբուդսմենը պահանջել է միջադեպի մանրազնին հետաքննություն անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ