News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանում «Մեկը բոլորի դեմ» բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ այսօր Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պատասխան սահմանադրական բարեփոխումների ձախողման: Ավելի վաղ նրանք հայտարարել են «խորհրդարանի լիարժեք պիկետավորման» սկզբի մասին:

Նոյեմբերի 14-ին սահմանադրական բարեփոխումների ընտրական օրենսդրության ձախողման պատճառով ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են բողոքի ակցիաների սկզբի մասին, նրանք Ռուստավելի պողոտայում վրաններ են տեղադրել: Ավելի վաղ նրանք իշխանություններին ներկայացրել են իրենց պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով, ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:

Ավելի վաղ այսօր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդները խորհրդարանի դարպասների վրա կողպեք են դրել: Մյուս 2 մուտքերի մոտ ցուցարարները վրաններ են տեղադրել, այժմ վրանների թիվը հասնում է 15-ի:

Ցուցարարները մտադիր են ողջ գիշեր այնտեղ անցկացնել, իսկ վաղը «Վրացական երազանքի» պատգամավորներին թույլ չտալ մուտք գործել խորհրդարանի շենք:

Խորհրդարանի մուտքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված: Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցներին զգուշացրել է, որ «ցանկացած իրավախախտում, վարչական մարմինների արգելափակում կամ գրոհում անհապաղ կխոչընդոտվի ոստիկանության կողմից՝ օրենքի շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ