News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օդանավը, որի մեջ էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արտահերթ վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:

American Airlines ավիաընկերության օդանավը թռչում էր Վաշինգտոն, սակայն ստիպված էր տեխնիկական անսարքության պատճառով վերադառնալ օդանավակայան: Օդանավի օդաչուները իշխանություններին ասել են, որ օդանավը սկսել է ցնցվել, իսկ օդանավակայանի վերգետնյա ծառայության անձնակազմը ծուխ է տեսել եւ օդանավակայանից մի քանի տասնյակ մետրի վրա մետաղական բեկոր գտել:

Ուղեւորներին տեղափոխել են պահեստային օդանավ, որոնք ավելի ուշ հաջողությամբ Վաշինգտոն են հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ