News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 18 GA 881 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հ.-ին պատկանող BMW մակնիշի 34 ՏQ 973 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ առաջ ընթացել եւ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Լյուդվիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի 07 GG 877 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ նորից առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ա.-ին պատկանող Wrangler մակնիշի 98 ZZ 100 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Արմեն Մ.-ն ու նրա ուղեւոր, 23-ամյա Ռոման Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ