News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ պաշտոնական դեմքերը վերսկսել են ամերիկյան զինվորականների պահման ծախսերի ֆինանսավորման մասին բանակցությունները ԱՄՆ «թալանի» դեմ բողոքների ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որպեսզի Սեուլը վերցնի 28 500 ամերիկացի զինվորականների տեղակայման ծախսերի մեծ մասը, որոնք այստեղ են որպես Հյուսիսային Կորեային վախեցնելու միջոց։ Խոսքը 4-5 մլրդ դոլարի մասին է։

Այնինչ, շենքի մոտ, որտեղ սկսվել է հանդիպումը, տեղի է ունենում բողոքի ակցիա «ագահ ամերիկացիների թալանի» դեմ։

Հարավային Կորեայի բանակցային խումբը գլխավորում է առաջատար ֆինանսական կարգավորող Չոն Ըն-բոն, որը կոշտ բանակցություններ վարելու փորձ ունի ճգնաժամի շրջանում։ Ջեյմս Դեհարթը՝ ԱՄՆ գլխավոր բանակցողը, ասել է, որ սպասվում է մեծ աշխատանք։ «Ես համոզված եմ, որ մենք կհասնենք փոխադարձ ընդունելի համաձայնության, որը կարող են պաշտպանել երկու կողմերը, ինչը վերջնարդյունքում կամրապնդի մեր մեծ դաշինքը»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ հարավկորեական օրենսդիրն ասել էր, որ ԱՄՆ պաշտոնական անձինք պահանջում էին մինչեւ 5 մլրդ դոլար տարեկան, ավելի քան 5 անգամ ավելի, քան 1,04 տրլն վոնը (896 մլն դոլար), որը Սեուլը համաձայնել էր վճարել այս տարի։

Հարավային Կորեան «հարուստ երկիր է եւ կարող է ու պետք է վճարի ավելին», ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չժոն Կյոնդուի հետ անցած շաբաթվա հանդիպումից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ