News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, որը հրաժարական էր տվել ամսվա սկզբին, մտահոգ է, որ ճգնաժամը երկրում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ EFE գործակալության հարցազրույցում նա ասել է, որ հակամարտության կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որպեսզի «վերջ դրվի բռնությանը»։ Նա նաեւ կոչ է արել Բոլիվիայի իշխանություններին «բացել դռները» ՄԱԿ-ի, Եվրամիության կամ կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցության համար, գրում է «Կոմերսանտը»։

«Քանի դեռ մենք իշխանությունում էինք, մենք միավորում էինք քաղաքն ու գյուղը, արեւելքն ու արեւմուտքը... Իսկ հիմա հայտնվում են խմբեր, որոնք բռնություն են հրահրում, ավազակախմբերի անդամներ, թմրամոլներ... նրանք թափանցել են անգամ համալսարաններ, եւ հավաքվում են կիսառազմականացված խմբեր»,- ասել է Մորալեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Էվո Մորալեսը հրաժարական տվեց նոյեմբերի 10-ին Բոլիվիայում սկսված բողոքների ֆոնին։ Երկրի զինված ուժերը պահանջեցին, որ նախագահը հեռանա, որպեսզի ապահովվի կայունությունը երկրում։ Բողոքների ընթացքում զոհվել է 23 մարդ, կա 715 տուժող։ Բոլիվիայի ղեկավարի ժամանակավոր պարտականությունները ստանձնել է Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ