News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անգլիացի հայտնի գրող Շարլոտա Բրոնտեի ստեղծագործությունը, որը նա գրել է 14 տարեկանում, Փարիզի աճուրդում վաճառքից հետո տուն կվերադառնա «Բրոնտեի միության» շնորհիվ, հայտնում է BBC-ն։

«Ամսագիր երիտասարդ տղամարդկանց համար» պատմվածքը կփոխանցվի Ուեստ Յորքշիր շրջանի Խոերտե քաղաքում Բրոնտե քույրերի թանգարանին։

Այն գնվել է 600 000 եվրոյով։ Պատմական ստեղծագործության  գնման համար միջոցների հավաքագրումը նախաձեռնել էր «Բրոնտեի միությունը», որն էլ զբաղվում է թանգարանը պահելով։

Գրքի հետքը կորել էր 2011թ․, երբ այն հերթական անգամ վաճառվել էր աճուրդում։

«Ամսագիր երիտասարդ տղամարդկանց համար» ստեղծագործությունը ներառված է «փոքր գրքերի» շարքում, որ գրել է Բրոնտե քույրերից ավագը։ Մինչեւ մեր օրերն են հասել այդ ստեղծագործություններից հինգը։ Դրանցից չորսն արդեն Բրոնտե քույրերի թանգարանում էր։

Անգլիացի գրող Շարլոտա Բրոնտեն համաշխարհային ճանաչում է ստացել «Ջեյն Էյր» վեպի շնորհիվ, որը նա գրել է 1847 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ