News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ փակում են խորհրդարանի շենք տանող մուտքերը, որտեղ պետք է տեղի ունենա նիստը։ Ճանապարհներին կառուցվել են բարիկադներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ակտիվիստները թույլ չեն տալիս պատգամավորների մեքենաներին անցնել եւ  բաց են թողնում միայն ռազմական տրանսպորտն ու շտապօգնության մեքենաները։ Նրանց թույլ են տալիս համոզվել, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան։

Պատգամավոր Ալի Ամաարը, որը եկել էր խորհրդարան, մոտեցել է բարիկադներին։ LBC հեռուստաալիքի թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հանրահավաք անցկացնել եւ պաշտպանել իրենց իրավունքները։ Պաշտոնյան միաժամանակ շարունակել է ճանապարհը դեպի խորհրդարան՝ փորձելով անցնել բարիկադները։

Բարիկադները ճեղքել փորձող պատգամավորների խմբի վրա ակտիվիստները քարեր են նետել։ Պահապաններն օդ են կրակել։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել է հասնել աշխատավայր։ Որոշ խորհրդարանականներ հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիների բողոքը։

Երեքշաբթի նախատեսված էր խորհրդարանի նիստը, որտեղ պետք է ընդունվեին մի շարք օրենքներ, ներառյալ ընդհանուր համաներման մասին օրենքը, որի դեմ հանդես են գալիս հակակառավարական ցույցի մասնակիցները։

Քաղաքացիները մտահոգ են, որ համաներման տակ կընկնեն կոռուպցիոն սխեմաներում խառը պաշտոնյաները եւ այդկերպ կխուսափեն պատասխանատվությունից։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ մտահոգություններ կան, որ համաներմամբ կարող են դուրս գալ ահաբեկչական խմբավորումների հետ  կապված արմատականները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ