News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այժմ էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է մարզպետարաններին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները: Լոռու մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է, թե մարզում կան մի քանի գազալցակայան, որոնք դեռեւս չեն բավարարում պահանջվող չափանիշներին:

Իսկ ԱՆ Տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը ասել է. «Մենք մեծ թվով գազալցակայաններում սկսեցինք ստուգումներ անել, վարչական վարույթներ հարուցել»: Տուգանվածների թիվը, ըստ նրա, 300-ից ավելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել