News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության  մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթ անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք այնտեղ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարակեն ավելի ուշ:

Այնուհետեւ ուսանողները 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Միաժամանակ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ