News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ՝ ճիշտ որոշում է դասադուլ ժամանակավորապես դադարեցնելը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

«Նախարարությունում դասախոսների հետ հանդիպումը թեեւ տարբեր կարծիքների տեղիք տվեց, բայց երեւի ունեցավ նաեւ դրական կողմեր։ Դրանցից մեկն այն էր, որ ասեց՝  15 օր հետո օրինագծի հիմնական տարբերակը կներկայացվի։ Հանդիպմանը պարզվեց, որ նախարարությունը ինչ-որ փոփոխություններ է կատարել։ Ուսանողները ճիշտ կողմնորոշվեցին՝ ժամանակավորապես դադարեցնելով դասադուլը եւ գրավոր կձեւակերպեն պահանջները, մինչեւ կունենաք e-draft-ում պաշտոնական տարբերակ»,-նշեց նա։

Նա նկատում է` հանդիպմանը նախարարը լարված էր, մթնոլորոտը բարեկամական չէր․  «Հանդիպումը, ցավոք, վերածվեց երկու կուսակցությունների միջեւ խոսքամարտի, որը պատեհ չէր, բայց կարծում եմ, որ բոլոր հարցերը, որ ուզում էինք բարձրաձայնել, բարձրաձայնել էինք։  Ես կարծում եմ՝ մենք միմյանց դեմ ճակատամարտի դուրս չենք եկել»։

Տպել
Ամենաշատ