News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայտարարություն՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի մասին.

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

1.            դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին.

2.            անձը հաստատող փաստաթուղթ (նաև պատճենը).

3.            բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ /օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը/ (նաև պատճենը).

4.            հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները). /տես՝ ծանոթություն 1/.

5.            ինքնակենսագրություն (ձեռագիր).

6.            արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (նաև պատճենը).

7.            դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ /տես՝ ծանոթություն 2/.

8.            իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9.            տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.

10.          մեկ լուսանկար 3X4 չափսի.

11.          հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

Մրցույթը սկսվելու է 2020թ. հունվարի 13-ից՝ ժամը 1100-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռ. 511-541, 511-698/:

Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը և հարցաշարը զետեղված են ՀՀ դատախազության կայքէջում:

Տպել
Ամենաշատ