News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի բոլոր 9 նահանգների ղեկավարները հրաժարական են տվել երկրի նոր նախագահ Գոթաբայա Ռաջափաքսայայի ընտրվելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Շրի Լանկայի News first լրատվական պորտալը։

Նշվում է, որ պաշտոնյաները համապատասխան կարգադրությունն ստացել են նախագահի քարտուղարությունից։

Շրի Լանկայի նոր նահանգապետերի նշանակման ժամկետների մասին տեղեկատվություն ներկա պահին չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գոթաբայա Ռաջափաքսայան նախագահական երդում է տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունները անցել են քաղաքական անկայունության, անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պայմաններում։ 2019 թվականի ապրիլին կղզում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունների շարքը, որը խլեց 253 մարդու կյանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ